«Թալիբան» արմատական շարժումը նշում է, որ իրենց վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի մարզերից 162-ը
«Թալիբան» արմատական շարժումը պնդում է, որ այն վերահսկում է Աֆղանստանի 398 մարզերից 162-ը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ն։
Այս մասին լրագրողներին ասել է Քաթարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի խոսնակ Սուխիլ Շահինը:
Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների և երկրի տարբեր նահանգներում արմատական շարժման դիրքերին ավիահարվածների արդյունքում 261 թալիբ է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել են: