Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Քաղաքականություն

Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա՝ բոլոր կեղտոտ գործերն ավարտին հասցնելուց հետո․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«2020 թվականին, երբ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում քննարկվում էր Երվանդ Խունդկարյանին ՍԴ նախագահի պաշտոնում ընտրելու հարցը, Վահե Գրիգորյանը նրան հարց ուղղեց, թե պատրա՞ստ է նա արդյոք հրաժարական ներկայացնել ՍԴ նախագահի պաշտոնից՝ ընտրվելուց մեկուկես տարի հետո։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ տարօրինակ և անօրինական տրամաբանության, ՍԴ բոլոր դատավորները պետք է հնարավորություն ունենան դառնալ ՍԴ նախագահներ, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մեկուկես տարուց ոչ ավել, որպեսզի 12 տարվա պաշտոնավարման ժամկետի ընթացքում, դրա հնարավորությունն ունենան բոլոր դատավորները։

Այնուհետև, երբ ՍԴ քննարկում էր Արման Դիլանյանի թեկնածության հարցը ՍԴ նախագահի պաշտոնում, նա անձամբ կամովին հայտարարեց, որ ընտրվելու դեպքում, երկու տարի անց, հրաժարական է տալու ՍԴ նախագահի պաշտոնից՝ ընդունելով Վահե Գրիգորյանի ներկայացրած պահանջները։

Ստացվում է, որ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը մոտ ապագայում պատրաստվում է փոխարինել այդպես էլ ՍԴ նախագահի պաշտոնում դատարանի որոշմամբ չնշանակված Արման Դիլանյանին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունն ապօրինի բռնազավթման ընտրությունների արդյունքները վավերացնելուց, Արցախը և Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու կապիտուլյացիոն համաձայնագրերը Սահմանադրական դատարանի կողմից վավերացնելուց հետո։ Չնայած դա չի խանգարում Վահե Գրիգորյանին հիմա էլ իր ղեկավարման ներքո պահել Արման Դիլանյանին և նրա միջոցով իրագործել բոլոր այն քաղաքական պատվերները, որոնք նա ստանում է ներկա քաղաքական իշխանություններից։

Հավանաբար, Արման Դիլանյանին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու ՍԴ որոշում չընդունելը նույնպես պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես մնա խոցելի իրավական կարգավիճակում և բոլոր սև գործերն անելուց հետո, Վահե Գրիգորյանի կողմից նա հեռացվի պաշտոնից՝ խոստացվածից առավել շուտ ժամկետում»,-գրել է Ղազարյանը։