Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Կառավարությունը գերիների հարցով թույլ փաստարկներ է ներկայացրել ՄԻԵԴ. Թագուհի Թովմասյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ կառավարության ներկայացուցչի միջնորդությունը: «Փորձեցինք դատարանին խնդրանքներ ներկայացնել, որ պարտադրեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, ՀՀ կառավարությանը ներկայացնեն քրեական գործի նյութերը: Պահանջ ներկայացրինք առ այն, որ եթե դատարանը նման քայլերի չդիմի, ապա այս դատական գործընթացներով ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը:

Պահանջում էինք, որպեսզի դատարանը կանխեր այս խախտումները, կիրառեր միջանկյալ միջոց այս տրամաբանությամբ դատավարության ընթացքում տեղի ունեցող խախտումները կանխելու տրամաբանության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները չտրամադրելն ի վերջո հանգեցնելու են 2-րդ հոդվածի խախտման: Դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էինք հունիսի 30-ին:

Մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին»,- նախօրեին հայտարարել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Ինչո՞ւ ստացանք մերժում: Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանի հետ:

«Ես ուշադրությամբ հետեւեցի ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներին, թե ինչ խնդրանքով է հայկական կողմը դիմել ՄԻԵԴ-ին՝ որպես հայցի ապահովման միջոց, սակայն չկար պարզաբանում, թե ինչ հիմնավորմամբ է մերժել ՄԻԵԴ-ը մեր դիմումը, մինչդեռ դա կարեւորագույն հարցն է: Արդյոք մեր ապացույցները անբավարա՞ր են եղել, հիմնավորումները՝ թույլ:

Սովորաբար նման դեպքերում ՄԻԵԴ-ը մերժում է միջնորդությունները անհիմն լինելու պատճառով: Եւ ի՞նչ է ստացվում. փաստորեն, ո՛չ ՀՀ դատախազությունը, որ հայտարարում էր, թե քրգործեր է հարուցել պատերազմական հանցագործությունների մասով (իսկ մեր գերիների հարցը եւս պատերազմական հանցագործություն է), ո՛չ Արդարադատության նախարարությունը և ո՛չ էլ ընդհանուր առմամբ կառավարությունը, որ հայտարարում էր, թե օրուգիշեր գերիների հարցերով են զբաղված, բավարար ապացույցներ, իրավական հիմքեր չեն հավաքել, չեն ապահովել:

Կհիշեք՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2019թ-ին էլ այս կառավարությունը չկարողացավ հիմնավորել, որ ականջները կտրված հայի ընտանիքը խոշտանգվել է: Այսինքն՝ այս իշխանությունը տապալեց նաեւ 2016-ի խոշտանգումների ու սպանությունների մասով գործերի քննությունը ՄԻԵԴ-ում: Կարծում եմ, որ եթե այս թերացումը շարունակվի գերիների մայր գործի քննության ժամանակ եւս դրսեւորվել, մենք ընդհանրապես ապագայում իսպառ կորցնելու ենք մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության շանսերը:

Եվրադատարանի կողմից որեւէ բան մերժելը նշանակում է՝ թույլ փաստարկներ են ներկայացվել. սա միշտ պետք է հիշել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։