Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժիններն են փակում. Գագիկ Համբարյանն ահազանգում է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ահազանգ է հնչեցրել՝ «Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինների մեծ մասը փակում են, քանի որ ուսանողների թիվը քիչ է»,-գրել է նա ֆեյսբուքայն իր էջում և հավելել.

«Բուհի ղեկավարության ցանկացած պատճառաբանություն այս հարցում կամայական է, քանի որ պետք է մտածեին միայն կրթության որակը բարելավելու, ոչ թե վարձավճարներ հավաքելու մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ և բուհի կառավարումից գրեթե ոչինչ չի հասկանում... Ըստ Սերոբյանի` եթե ուսանողների թիվը քիչ է, ապա պետք է փակեն բաժինները...

Ո՛չ ռազմավարությունից է խոսում, ո՛չ էլ ուսանողներ հավաքագրելու մասին խոսք կա... Երեք տարվա մեջ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ոչինչ չի արել դեպի բուհ ուսանողների հոսքն ապահովելու՝ ՇՊՀ-ն գովազդելու համար...

Բաժիններ փակող ֆիզիկոս ռեկտորը, որը նաև փակեց ֆիզիկայի բաժինը, բացարձակ չի ամաչում, որ, կրկնուսույց լինելով, իր մյուս ֆիզիկոս պաշտոնյա ընկերների հետ չեն կարողացել ուսանողներ ներգրավել ֆիզիկայի բաժին, բայց մեծ հաճույքով զբաղեցնում են վարչական պաշտոններ և ստանում են շատ բարձր աշխատավարձեր...

Այսպես, 2000 ուսանող ունեցող ՇՊՀ-ի ռեկտորը ստանում է 700 հազար դրամ աշխատավարձ (+դասախոսական աշխատավարձը), այն դեպքում, երբ օրինակ 17 հազար ուսանող ունեցող ԵՊՀ-ի ռեկտորը ստանում է 808 հազար 500 դրամ աշխատավարձ... Բուհի բազմաթիվ պաշտոնյաներ կամ գործի չեն գալիս, կամ էլ աշխատանքի ժամերին տեղում չեն...

Օրինակ՝ գլխավոր հաշվապահը... Պրոռեկտորներից մեկը, օրինակ, ըստ բուհում տարածվող լուրերի, օրերով կարող է աշխատանքի չգալ...

Հավելեմ, որ եթե ԵՊՀ-ում ամենաբարձր վարձավճարը 1 միլիոն դրամն է, ապա ՇՊՀ-ում՝ 450 հազար դրամն է...

Ստացվում է, որ, օրինակ՝ ՇՊՀ իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 12, ինչպես նաև բակալավրի հոգեբանության բաժնի ևս 12 ուսանողների տարեկան վարձավճարներըը գնում են միայն ռեկտորի ԺՊ-ի մեկ տարվա աշխատավարձը տալու համար, այն դեպքում, երբ նույն ԵՊՀ-ի ռեկտորի աշխատավարձի համար «հատկացվում» է ԵՊՀ իրավագիտության բաժնի մոտ 10 (9,7) ուսանողի վարձավճարները...

Ռեկտորը, պրոռեկտորները և բաժնի վարիչները ստանում են աստղաբաշխական աշխատավարձեր, որոնց նախադեպը չկա Շիրակի ո՛չ մի պետական հիմնարկում... Եվս մեկ հետաքրքիր և զավեշտալի փաստ. որքան ուսանողների թիվը կրճատվում է, այնքան աճում է վարչական աշխատողների թվաքանակը...

Ի դեպ, հեռակա բաժինների փակելու մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը արդեն մեկ օր արձակուրդի մեջ է, նախնական դասաբաշխումները հայտնի են և հեռակա բաժինները փակելու մասին հարցերը չեն քննարկվել ամբիոններում և ֆակուլտետային խորհուրդներում...

Բաժիններ փակելու և բազմաթիվ դասախոսների անաշխատանք թողնելու փոխարեն ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը և նրա թիմ կոչվածը լավ կլինի մտածեն, թե ինչպես գրավեն ուսանողներին դեպի ՇՊՀ, ինչպես նաև կրճատեն իրենց աստղաբաշխական աշխատավարձերը և վարչական ավելորդ հաստիքները...

Զավեշտ է, երբ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետն այդքան աշխատավարձ չեն ստանում, որքան ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը...»