Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան
Քաղաքականություն

ՔՊ-ին որպես կողմ ներգրավվելով՝ ՍԴ-ն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ. Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Գիշերային քննարկումներով սահմանադրական արդարադատությունն ու դրա հետևանքներ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հակաօրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարան գործուղված քաղաքական գործիչ-դատավոր, նույն ինքը ՍԴ առաջին ինքնահռչակ նախագահ, սակայն հանրությանն առավել հայտնի ձրիակեր Վահե Գրիգորյանը այս օրերին երեկոյան ուշ ժամերի այցելում է կառավարական առանձնատուն և հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։

Չհերքված այդ լուրերից ակնհայտ է, որ նա այնտեղ ստանում է համապատասխան հանձնարարականներ, որոնք էլ վեարահանձնարարում է իր փաստացի ենթակայության տակ գտնվող Արման Դիլանյանին՝ ի կատար ածելու համար։ Այս ամենը կարող էր մնալ ենթադրություններ մակարդակում, եթե Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ին կայացրած չլիներ ՍԴԱՈ-143 որոշումը, որով հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Դեռևս հուլիսի 9-ին նախանշված դատական նիստը չսկսած՝ Սահմանադրական դատարանն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ ընտրությանը մասնակցել է 26 քաղաքական ուժեր, որոնցից 4-ը բողոքարկել են ընտրության արդյունքները և դիմել են Սահմանադրական դատարան։ Եթե դատարանը, ենթադրելով, որ իր որոշումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչ հիմնավորմամբ է որպես երրորդ անձ ներգրավել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ ոչ մյուս 21 քաղաքական ուժերին։

Եթե Քաղաքացիական պայմանագիրը շատ էր ցանկանում մասնակցել այդ դատավարությանը, ապա նրանք նույնպես կարող էին բողոքարկել ընտրությունների արդյունքները և ներկայացնել իրենց մոտեցումները։

Որպես դատավարության մասնակից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներգրավվելով՝ Սահմանադրական դատարանը ոչ միայն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ, այլև նրան տալիս լիարժեք հնարավորություններ դատավարության ընթացքի վրա ազդելու համար։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը նույն օրը կայացրել է մեկ այլ աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ-144), որով ժամային սահմանափակումներ է դրել դիմող, պատասխանող և հարակից պատասխանող կողմերի համար։

Այդ որոշումից երևում է, որ որպես հարակից պատասխանող են ճանաչվել նաև ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որոնք ընտրական գործընթացի կազմակերպման հարցում որևէ իրավասություններ չունեն։ Եթե դատարանը նրանց ներգրավվել է այն տրամաբանությամբ, որ նրանք պատասխանատու են ընտրախախտումների կանխման և բացահայտման համար, ապա դա չի կարող հիմնավոր լինել, որովհետև դատարանը, առանց նրանց հարակից պատասխանող ճանաչելու, կարող էր անհրաժեշտ տեղեկություններ պահանջել և ստանալ նրանցից։

Այս դեպքում պարզ չէ նաև, թե ինչու հարակից պատասխանող չեն ճանաչվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ մարզպետները և վարչական ռեսուրս կիրառած այլ գերատեսչություններ։

Այս ամենն ապացուցում է, որ դատարանի այս կազմից արդարադատություն ակնկալել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այս դատարանի նախագահի պաշտոնը զավթած Արման Դիլանյանը և դատարանում ապօրինաբար հայտնված մի շարք դատավորները և նրանց քաղաքական պատվիրատուները նախ իրենք զգան «արդարադատության համը»»։