Դուք քննչից կառույցի ղեկավար ճանապարհն անցաք փայլուն. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Միքայել Համբարձումյանին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին՝ 50-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի Միքայել Վազգենի
Օրը կայացած փաստ է դարձնում Ձեր կյանքի առաջին հիսուն ամյակը։ Թիկունքում է հարուստ կենսագրություն՝ տրված թե ընտանեկան փայլուն դաստիարակությամբ, թե կայացման ճանապարհին ձեռք բերած իմացությամբ, թե հարուստ կենսափորձով։
Մարդկային բարձր որակները, իրավաբանի համալսարանական կրթությունը Ձեզ օգնեցին վստահ ու հաստատուն զգալ աշխատանքային այնպիսի պատասխանատու ու պատվաբեր ոլորտում, որպիսին Ազգային անվտանգության ծառայությունն է։ Դուք քննչից կառույցի ղեկավար ճանապարհն անցաք փայլուն՝ ապացուցելով, որ մինչև վերջ եք հավատարիմ հայրենիքի նվիրյալ քաղաքացու, երդվյալ զինվորի Ձեր կոչմանը՝ հաստատելով, որ հիրավի կան անսակարկելի արժեքներ։
Կրկին ու կրկին շնորհավոր, մեր լավագույն մաղթանքները նաև Ձեզ հետ Ձեր աշխատանքային փորձությունները հավասարապես կիսած Ձեր ընտանիքի անդամներին»։