Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Սիրիայի վերաբերյալ
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան անհրաժեշտ են համարում սիրիական Իդլիբում պահպանել անդորրը, համաձայնագրերն ամբողջությամբ կյանքի կոչելը, ասվում է Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրների համատեղ հայտարարության մեջ ՝ Սիրիայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլից հետո: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Աստանայի ձեւաչափով սիրիական բանակցությունների տասնվեցերորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 7-8-ը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող թեմաներին, ներառյալ մարդասիրական, տնտեսական, բժշկական օգնությունը, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնությունը, Ժնևում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը և վստահության վերականգնման հնարավոր գործընթացները, որոնք վերաբերում են նաև բանտարկյալներին և պատանդներին ազատելուն: