Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան
Քաղաքականություն

Պատգամավոր լինելը շաուրմա սարքել չի, որ նստեն, նայեն՝ ոնց են սարքում ու կամաց-կամաց ձեռքները վարժվի սոխի չափը ճիշտ բռնելուն. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր կրկին ռազմագերիների ու անհետ կորած զինվորների ծնողների հետ էի հանդիպում։ Ես արդեն սովորել եմ ամեն օր լսել զարհուրելի ու անտանելի ցավի մասին իրենց պատմությունները։

Ես արդեն անգիր գիտեմ զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինվորի նախասիրություններն ու անգամ սիրած աղջիկներին, որ դեռ սպասում են։ Ու հիմա այն, ինչի պիտի ասեմ, թվում է, թե կապ չունի գերեվարված ու անհետ կորած տղաների եւ նրանց ծնողների մեծ ցավի հետ։

Որոշել էի գոնե մի ինչ-որ ժամանակ ոչինչ չխոսել։ Որովհետեւ ինձ եւս լռություն է պետք՝ հասկանալու եւ վերլուծելու շատ ու շատ բաներ։

Բայց հիմա պիտի խոսեմ իմ ընկերոջ՝ Գեղամ Նազարյանի մասին, ում հետ մենք աշխատել ենք «Հայկական ժամանակում» և ում հետ կռիվ ենք տվել հանուն ավելի լավ Հայաստանի։

Ինձ դուր չի գալիս մանդատային այս անառողջ աժիոտաժը։ Պատգամավորական մանդատը, հավատացեք ինձ, բոնուս քարտ չի, որ շահողը ուրախանա։ Դա ծանր, ծանր ու ահավոր պատասխանատու աշխատանք է։ Ու հատկապես այս խորհրդարանում պիտի լինեն մարդիկ, ովքեր անդունդի եզրին կանգնած մեր հայրենիքը գոնե փորձեն հետ պահել անդառնալիության կետից։

Պատգամավոր լինելը շաուրմա սարքել չի, որ նստեն, նայեն՝ ոնց են սարքում ու կամաց-կամաց ձեռքները վարժվի սոխի չափը ճիշտ բռնելուն։ Ու ոչ էլ այդ աթոռին երկար նստելուց է գալու քաղաքական փորձառությունը։ Ինձ հետ տարիներ շարունակ պատգամավորի աթոռին նստել են մարդիկ, ովքեր մինչեւ վերջ խորհրդարանը «ռայսովետ» էին կոչում։

Ասածս ինչ է՝ Գեղամը ամեն օր աշխատում է զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների հետ՝ որպես նրանցից մեկը, ում Աբգար որդին զոհվեց այս պատերազմում։

Ես չեմ վիճարկում պատգամավորի մանդատ ստացած որեւէ մեկի հայրենասիրությունը։ Դեռ չեմ վիճարկում, որովհետեւ դեռ նրանց աշխատանքը չեմ տեսել։ Բայց մի բանում վստահ եմ՝ Գեղամը պիտի լինի խորհրդարանում։

Հազարավոր զոհված ու հարյուրավոր անհետ կորած զինվորների ընտանիքները իրենց ներկայացուցիչը պիտի ունենան խորհրդարանում։

Ամեն ինչ չէ, որ պիտի որոշվի ձեւական, անիմաստ ու արհեստական քվոտաներով։

Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք ու երբեմն նաեւ, այո, ոչ ստանդարտ լուծումներ են պետք։

Ես կուզենայի Գեղամին տեսնել խորհրդարանում»։