Ադրբեջանի նախկին արտգործնախարարը խոսել է Զանգեզուրն Ադրբեջանին փոխանցելու մասին
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը խոսելով Արցախի և Զանգեզուրի մասին մասնավորապես նշել է․ «Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղում պատճառված վնասի փոխհատուցման հարցը եւ Զանգեզուրը մեզ փոխանցելու հարցը, ես դեմ եմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»:
Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։
Նա ընդգծել է նաև․ «Մենք պետք է խոսենք Զանգեզուրի մասին, որպեսզի հայերը չհիշեն Ղարաբաղի մասին»: