Նոր մանրամասներ՝ Հայիթիի նախագահի սպանությունից. խոսել են ձերբակալված ամերիկացիները
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզայի սպանության գործով ձերբակալված ամերիկացիները հարցաքննության ժամանակ ասել են, որ իրենց խնդիր չի առաջադրվել ֆիզիկապես սպանել պետության ղեկավարին։
Այս մասին հայտնում է տեղական «Nouvelliste» թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը մասնակցող դատավորին: Ըստ վերջին տեղեկությունների՝ ձերբակալված կասկածյալների թվում կան հաիթական ծագմամբ երկու ամերիկացիներ՝ Ջեյմս Սոլաժը և Ժոզեֆ Վինսենթը: Դատավորը խոսել է նաև ենթադրյալ մարդասպաններին պատկանող մեքենաների խուզարկության արդյունքների մասին:
Նրա խոսքով՝ բացի հրազենից և դոլարից, նրանք գտել են նախագահի տանը տեղադրված տեսահսկման խցիկի սերվերը և նախագահի կնոջ տետրը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվեց Հայիթիի նախագահը։ Կրակոցների հետևանքով վիրավորում է Ժովենել Մոիզայի կինը։