Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ ամենաերկար պատերազմի ավարտի մասին
ԱՄՆ-ն իր պատմության մեջ ամենաերկար պատերազմը կավարտի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանից կմեկնի զինվորականների վերջին խումբը:
Այս մասին ԱՄՆ–ի Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ:
«Ես չեմ ուղարկի ամերիկացիների մեկ այլ սերնդի Աֆղանստանի դեմ պատերազմին՝ առանց ողջամիտ ակնկալիքի, որ այլ արդյունքի կարելի է հասնել։ ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ համաշխարհային քաղաքականության հետ կապված մնալ այնպես, ինչպես դա 20 տարի առաջ էր»,- ասել է Բայդենը։
Բայդենը նաև նշել է, որ Աֆղանստանում ներկայիս անվտանգության իրավիճակը միայն հաստատում է, որ երկրում ԱՄՆ-ի դեմ ևս մեկ տարի պատերազմը հարցը չի լուծի, բայց կհանգեցնի նրան, որ այնտեղ ամերիկացիների ներկայությունը կլինի անվերջ։