«Թալիբան» շարժումը հայտարարել է Իրանի հետ սահմանին գտնվող գլխավոր անցակետի գրավման մասին
«Թալիբանի» անդամները հայտարարել են Իրանի հետ Աֆղանստանի սահմանին գտնվող հիմնական սահմանային անցակետը գրավելու մասին։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Նշվում է, որ շարժման անդամները դեռ մտադիր չեն երկխոսություն վարել Աֆղանստանի կառավարության հետ: Նրանք նաեւ հայտարարել են «Իսլամական պետության ազատ համակարգ» ստեղծելու ծրագրերի մասին:
Մեկ օր առաջ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ժամանեցին Մոսկվա՝ Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացի հետ բանակցելու համար: «Թալիբները» շեշտել են, որ «աֆղանական հողը ոչ մեկի դեմ չի օգտագործվի»: