Աֆղանստանի դեսպանատունը Մոսկվայում չի նախատեսում շփումներ «Թալիբների» հետ
Աֆղանստանի դեսպանատունը չի նախատեսում շփումներ «Թալիբների» հետ, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում շարժման պատվիրակությունը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ «Ոչ մի շփում: Դոհայում նրանց սպասում են մեր բանակցողները», - ասել է Աֆղանստանի դեսպանատան ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ «չի մեկնաբանում» «Թալիբանի» հետ ռուսական կողմի շփումները: