Ռուսական ռազմաբազան կարող է օգնել Տաջիկստանին վերահսկելու սահմանը. Մարիա Զախարովա
Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ունի անհրաժեշտ ամեն ինչ հանրապետությանը օգնելու համար ՝ վերահսկելու իրավիճակը Աֆղանստանի հետ սահմանին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Տաջիկստանում գտնվող ռուսական առաջին ռազմակայանը հագեցած է այն ամենով, ինչ անհրաժեշտ է հանրապետությանը սահմանին իրավիճակը վերահսկելու հարցում», - ասել է Զախարովան:
Ընդգծենք, որ «Թալիբան» -ը վերահսկում է Տաջիկստանի հետ սահմանի մոտ երկու երրորդը: Դրանից առաջ հաղորդվում էր, որ «Թալիբան» շարժումը վերահսկողություն է հաստատել Իրանի ու Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող անցակետերում: