Ադրբեջանը 2 նոր զորամասեր է բացել Սանասարի (Կուբաթլու) և Բերձորի (Լաչինի) շրջաններում
Ադրբեջանի վերահոսկողության տակ անցած Սանասարի (Կուբաթլու) և Բերձորի (Լաչինի) շրջանների տարածքում նախօրեին բացվել են Պետական սահմանային ծառայության երկու նոր զորամասեր: Այս մասին տեղեկանում ենք Minval.az պարբերականից։
Իրադարձության կապակցությամբ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը շնորհավորել է անձնակազմին՝ նոր զորամասերի գործունեության մեկնարկի կապակցությամբ:
Ընդգծենք, որ պատերազմի ավարտից 8 ամիս անց Ադրբեջանը շարունակում է բացել նոր զորամասեր և վերականգնել բանակի կորուստները։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը մինչ օրս չգիտի իր զոհերի, անհետ կորածների և գերիների ճշգրիտ թվաքանակը։