Կապիտուլյանտը հենց այսպես է քայքայում պետականությունը․ Արսեն Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի աթոռին կառչած կապիտուլյանտի հայտարարությունները, որ Սյունիքի մարզի համայնքապետերին հունիսի 21-ից հետո բանտարկելու է, լիարժեք բավարար է, որ այս օրերին քրեական հետապնդման ենթարկվող Սյունիքի համայնքապետերը Եվրադատարանում հաղթեն Հայաստանի Հանրապետությանը: Կապիտուլյանտը հենց այսպես է քայքայում պետականությունը»: