Կառավարման ակադեմիայում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ ս.թ. հուլիսի 7-ի N 1106-Ա հրամանի համաձայն, ինչպես նաև, ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, Խաչատուր Աշոտի Ղազեյանը 2021 թվականի հուլիսի 7-ից նշանակվել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնա-կատար՝ մինչև սահման¬ված կարգով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշ¬տոնում նշանակելը։