«Բա ի՞նչ էիք ուզում՝ դուք եք քվեարկել այդ կյանքի համար»․ ադրբեջանցիները 30-40 հոգով, այն էլ լավ զինված մտել են Խոզնավար
Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները երեսուն, քառասուն հոգով, այն էլ լավ զինված մտել են գյուղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է զոհված հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը և հավելել․
«Բա ի՞նչ էիք ուզում, դուք եք քվեարկել այդ կյանքի համար։ Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, Հայաստան դաշինքը՝ 7։ Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները։ Ի դեպ, երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա։
Իսկ կա հենց այս՝ հայ տղամարդը ոգեւորված է, որ մեկ ժամվա ընթացքում գյուղից հանել են կանանց ու երեխաներին։ Մյուս անգամ ժամ պահեք եւ նոր ռեկորդ սահմանեք։ Կրկնեմ՝ դուք եք ընտրել այդ ապագան»։