Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ
Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդների» բաժնում Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ։ Այս մասին գրված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Համաձայն նոր որոշման՝ Նիդերլանդներից Հայաստան ճամփորդողները վերադառնալիս ազատվում են «Covid-19» թեստի պատասխան ներկայացնելու և ինքնամեկուսացման նախկինում գործող պահանջներից։