Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Սպանություն՝ Երևանի կենտրոնում. «Անի» հյուրանոցի մոտից 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. մեկը մահացել է, մեկն էլ՝ ծայրահեղ ծանր վիճակում է

Այսօր՝ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել է, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն է։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռև չպարզված անհայտ անձի միջև, ով սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, վիճաբանության մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: