Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում էԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ: