Խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար. «Զարթոնք»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին ՍԴ հուլիսի 10-ի նիստում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից:
«Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրենք դիմել են Վարչական դատարան: