Հայկ Գրիգորյանը կազատվի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրա փոխարեն կնշանակվի Արգիշտի Քյարամյանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 12-ին, կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:
Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում:
Նշենք, որ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսից: