Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Մի քանի քռչոտ մանդատ «Հայաստան» դաշինքին ու հանգիստ կնստեն տեղները...

Մինչ Սահմանադրական դատարանում քննարկում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ու, ըստ էության, ընտրությունները չեղարկելու կամ հաստատելու հարցը, ԱԺ անցած խորհրդարանական նոր ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես «Հայաստան» դաշինքի անդամները, պաշտոններն ու տեղերը գլխապատառ մեջ-մեջ են անում․․․

Ասել է թե՝ վերջիններիս հուզում էր, ոչ թե իրապես հզոր Հայաստան ունենալու գաղափարը, այլ պարզապես ԱԺ մտնելն ու տարբեր հանձնաժողովումներում յուղոտ պատառներ ունենալը։ 

Համենայնդեպս, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի որոշ անդամներ հետաքրքրվել են, թե որ հանձնաժողովների անդամներն են ավելի շատ վարձատրվում, որպեսզի հետո տարբերակներ գործի դնեն՝ այդ հանձնաժողովներում ընդգրկվելու համար։

Այս մարդկանց արդեն չի հուզում, որ ՍԴ-ում դեռևս քննարկվում է 8-րդ գումարման ԱԺ-ի լինել-չլինելու հարցը․․․ կամ էլ․․․ նրանք վստահ են, որ ՍԴ-ում հարցի վիճարկումը պարզապես ձևական բնույթ է կրում ու, վաղ, թե ուշ, խորհրդարանական ընդդիմությունը տանուլ է տալու և հանգիստ վերցնի մանդատներն ու նստի իր տեղը․․․ 

Այս ամենին զուգահեռ նաև կա մի այլ պատճառ, որով պայմանավորված «Հայաստան» դաշինքն այնքան էլ վստահություն ու հավատ չի ներշնչում․․․

Օրերս, ասուլիսի ժամանակ դաշինքի ներկայացուցիչ ու ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե իրենց աշխատանքը միայն խորհրդարանում չի լինի, այլ, անհրաժեշտության դեպքում կլինի նաև դրա պատերից դուրս՝ փողոցում․․․

Հիմա հետաքրքիր է՝ դաշինքի անդամներին հերթով բերման ենթարկելն ու կալանավորելը փողոց դուրս գալու անհրաժեշտություն չէ՞, որ բոլորը բերանները ջուր առած նստել են: Թե՞ նրանց միայն մի քանի քռչոտ մանդատ ունենալու հարցն էր հետաքրքրում:

Այդ մի քանի մանդա՞տն էր պետք «Հայաստան» դաշինքին, երբ «բունտեր» էին անում նույնիսկ այն ժամանակ, երբ իրենցից մեկի կողքով թեթև քամի էր անցնում. այն ժամանակ հարայ-հրոցով ձենձենում էին, թե հարայ-բուդուր, եկան, մտան, խուզարկեցին, տարան... իսկ հիմա՝ ձայն բարբառո հանապատի...

Մինչդեռ այսօր էլ ակցիաների ու փողոցով հարցեր լուծելու կարիք կա, քանի որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ երկու ամսով կալանավորած, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատված և դարձյալ, առնվազն մեկ ամսով, կմնա կալանքի տակ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարցաքննվում է ու անցնում չգիտես ինչ գործերով... մյուսներին ևս հանգիստ չեն տալիս՝ իրավապահների դռները գցելով, բայց դաշինքի անդամներն անհաղորդ են: Ավելի կոնկրետ՝ բավարարվում են երևույթը «դատապարտող» մի հայտարարությամբ ու վերջ...

Այսօրվա դաշինքի անդամները երեկվա անարդարության դեմ պայքարողները չեն, նրանք բառի բուն իմաստով, ՀՔԾ-ի, ՔԿ-ի ու ԱԱԾ-ի պատերի տակ էին քնում, երբ որևէ մեկի կողքով անցնում էին, երբ թշնամին մի թիզ առաջ էր գալիս ու երբ հայրենիքի սահմանների հետ կապված վտանգի հոտ էին առնում...

Հիմա՛ էլ այդ վտանգը կա, չի նահանջել. թշնամին շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել Հայաստանի սուվերեն տարածքում, իշխանությունը մնացել է նույն կապիտուլյանտ իշխանությունը ու նոր զիջումներ են սպասվում, էլ չենք խոսում կալանավորումների մասին, բայց դաշինքում լուռ են... Իբր սպասում են ՍԴ որոշմանը...

Հետաքրքիր է, գոնե այս իշխանության հետ փոքրիշատե այս կամ այն խնդրի դեպքում առճակատվելիս՝ սրանք գլխի չընկա՞ն, որ օրենքի լեզվով չեն կարող գործ ունենալ իշխանության հետ.. դրանց հետ հարցերը միայն փողոցով ու կոշտ պայքարով պետք է լուծել...

Իհարկե, հասկացել են, բայց նրանց համար այսպես հարմար է ու այսպես իրենց շահերից է բխում: Իսկ Հայաստանի շահի ու հայ ժողովրդի ճակատագրի հերն էլ անիծած...

Էլ չենք ասում, որ այս կապիտուլյանտների հետ նույնիսկ ընտրության չպետք է գնային...

Բայց գնացին, «շահեցին» 29 մանդատ, ու հիմա հանգիստ կնստեն տեղները...

NEWSPRESS.am