«Թալիբան»-ը Ռուսաստանին խնդրել է շարժմանը դուրս հանել պատժամիջոցների ցուցակներից
«Թալիբան»-ը ռուսական կողմի հետ քննարկում են շարժման նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը: Այս մասին հայտնում է Ria.ru կայքը։
Շարժման պատվիրակությունը հուլիսի 8-9-ը այցելել է Ռուսաստանի Դաշնություն, հանդիպում ունեցել Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Կաբուլովի հետ:
Հավելենք, որ այս պահին Աֆղանստանի նահանգների մեծ մասը գտնվում է «Թալիբանի» վերահսկողության տակ։