Ադրբեջանում գտնվող Իսրայելի դեսպանը խոսել է օկուպացված Շուշի այցի մասին
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ձորջ Դիկը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայկական օկուպացված Շուշի քաղաքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az պարբերականից։
Նա մասնավորապես նշել է․«Ինձ համար պատիվ ստացավ դառնալ Իսրայելի առաջին դեսպանը, ով Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչների հետ այցելեց Շուշա քաղաք: Շնորհակալ եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը ՝ այս նշանակալի այցը կազմակերպելու համար»: