Հնդկաստանում կայծակի հարվածներից մահացել է մոտ 60 մարդ
Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածներից առնվազն 60 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV-ն։
Ութար Պրադեշում կիրակի կայծակի հարվածներից 41 մարդ է զոհվել: Մահվան դեպքերը հիմնականում գրանցվել են գյուղական վայրերում։ Զոհվածների մեջ կան կանայք և երեխաներ։
Ռաջաստան նահանգում կայծակից տեղի է ունեցել զբոսաշրջիկների զանգվածային մահ, ովքեր այցելել էին Ջապեյպուրի մոտակայքում գտնվող հայտնի Սաթե պալատական համալիր: Կայծակը, որը հարվածել է ամրոցի դիտակետին, սպանել է 11 մարդու, ովքեր այդ ժամանակ սելֆի անելիս են եղել։
Նահանգում կայծակից մահացել է ևս 9 մարդ։