Հաղարծին վանական համալիրի մոտ 23-ամյա աղջիկը սելֆի անելիս ընկել է ձորն ու մահացել. «Ա1+»
Շաբաթ օրը Հաղարծին վանական համալիրի տարածքում դժբախտ պատահարի հետևանքով 23-ամյա քաղաքացի էր մահացել։ «Ա1+»-ին դեպքի մասին որոշ տեղեկություններ հայտնեց դեպքի պահին այդ տարածքում գտնված քաղաքացիներից մեկը։ Պարզվել է, որ մահացածը աղջիկ է, որը ինքնանկար՝ սելֆի կատարելու համար ձորի պռունկին կառուցված շինության վրա է բարձրացել և հենց լուսանկարվելու ընթացքում սայթաքել է այնտեղից ու վայր ընկել ձորը։ Ֆրանսիական Le Figaro թերթը գրել է, որ վերջին տասնամյակում սելֆի ունենալու բուռն ցանկությունը հինգ անգամ ավելի շատ մարդ է սպանում, քան շնաձկների հարձակումը։