Բողոքի ցույցերի ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպանվել է վեց մարդ
Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը հետաքննում է նախկին նախագահ Ջեյկոբ Զումայի բանտարկության պատճառով Գաուտենգի և Քուասուլու-Նատալի նահանգում բողոքի ցույցերի ընթացքում վեց մարդու մահը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Անկարգությունների հետ կապված բերման է ենթարկվել 220 մարդ։ Կիրակի առավոտյան հայտնաբերվել է հրազենից վնասվածքներ ստացած մեկ մարդու դիակ։
Ոստիկանության աշխատակիցները նույն նահանգում հայտնաբերել են նաև պահակախմբի ղեկավարի մարմինը և հրազենային վնասվածքներով երկու այլ անձանց մարմիններ: Հաղորդվում է նաև, որ Քվազուլու-Նատալում սպանվել է ևս երկու մարդ։