Հայաստանում բացարձակ բեսպրեդել է տիրում. Իշխան Սաղաթելյան
Մեր երկրում բացարձակ բեսպրեդել է տիրում, կեղծ մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հասցեին մեղադրանքները:
Նրա խոսքով՝ արշավ է սկսվել՝ ուղղված Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ:
«Դա ակնհայտ քաղաքական հետապնդում է: Մեր երկրում եւ՛ դատախազը, եւ՛ քննիչը, եւ՛ ոստիկանը մի մարդ են: Խոսքը վարչապետի աթոռը զբաղեցնողի մասին է:
Նրա կարծիքով՝ երկրում նոր ճգնաժամ կսկսվի: