Կորոնատեռոր պետական գերատեսչություններում. «Կզրկվեք պարգևավճարներից». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն «Covid»-ի դեմ և ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն:
Ըստ նույն աղբյուրների՝ այլ է իրավիճակն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շրջանում: Նրանց զգուշացվել է, որ չպատվաստվելու դեպքում, թեպետ չեն ազատվի աշխատանքից, բայց կզրկվեն պարգեւավճարներից, եւ աշխատավարձից կրճատումներ կարվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: