Ավելի քան 750 մարդ բերման է ենթարկվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկարգությունների պատճառով
Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության ղեկավար Բեքի Սելլեն հայտարարել է, որ երկրում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցում է 750-ը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Մեր վերջին տվյալների համաձայն ՝ ընդհանուր առմամբ 757 մարդ է բերման ենթարկվել: Ընդհանուր առմամբ 304 մարդ բերման է ենթարկվել Քուազուլու-Նատալում և 453-ը՝ Գաուտենգում»,-ասել է նախարարը տեղական eNCA հեռուստաընկերությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ջեյկոբ Զումայի բանտարկության շուրջ անկարգությունների ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետության Քուազուլու-Նատալ նահանգում 26 մարդ է մահացել։