Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:
168.am-ի տեղեկություններով` այսօր արդեն դատախազությունը նույնանման դիմում է ԿԸՀ մուտքագրել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի առնչությամբ։