Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել ԿարապետյանԻշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել ԻոաննիսյանՄարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքենԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.amԳարեգին Բ–ն եկեղեցականների նոր նշանակումներ է կատարելԵթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալԱյս փորձությունն էլ կանցնենք. բայց մենք անդառնալի այլ կորուստներ կարող ենք ունենալ՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն. Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունըԲուդանովը խոսել է Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի ավարտի ժամկետների մասին
Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավատորմի ութ տանկերներիԿառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.amԱպշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները. Մանե ԹանդիլյանՀարձակում Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա. կան զոհեր և անհետ կորածներ
Տեսանյութ

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել Արգիշտի Քյարամյանին (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար:

Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ: Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝ շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Պարոն Քյարամյան, ցանկանում եմ հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը:

Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները:

Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը: