Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Ադրբեջանցիները երկու ոտքը դրել են մեկ կոշիկի մեջ և ասում են՝ ո՛չ հոգևորական է գնալու Դադիվանք, ո՛չ որևէ ուխտավոր, ՌԴ նախագահին սա պետք է ներկայացվի. Նաիրի Հոխիկյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարել էր, որ Դադիվանքը և Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վերցնում է իր անմիջական երաշխավորության ներքո, և որ այդ երկու հայկական, քրիստոնեական արժեքները շարունակելու են մնալ հայկական, քրիստոնեական, ինչպես նաև՝ հայ հոգևորականները կարող են Դադիվանքում հոգևոր ծառայություն մատուցել։ Սակայն, արդեն գրեթե մեկ ամիս է՝ ադրբեջանցիներն արգելում են, որ որևէ ուխտավոր կարողանա գնալ Դադիվանք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառանով ադրբեջանցիների կողմից ռուս խաղաղապահների վրա ճնշում գործադրելուն։

Հոխիկյանի խոսքով՝ այն հոգևորականները՝ թվով 6, որոնք այժմ ծառայություն են մատուցում Դադիվանքում, չեն կարող դուրս ու ներս անել, այսինքն՝ Դադիվանքից գնալ Մարտակերտ, Ստեփանակերտ կամ որոշակի ժամանակ ծառայելուց հետո՝ փոխարինվել մեկ այլ հոգևորականով։ Այն հոգևորականը, որը դուրս կգա Դադիվանքից, նրա փոխարեն այլ հոգևորական չի կարող գալ։ Այսինքն՝ Դադիվանքը փակ է ադրբեջանցիների կողմից։ 

«Ավելի քան 300 ադրբեջանցի զինվորականներ այժմ շրջափակել են Դադիվանքը, իսկ ծառայություն իրականացնող զինծառայողները թվով 30-ն են։ 6 հայ հոգևորականներից որևէ մեկի՝ Դադիվանքից դուրս գալու դեպքում կամ վտանգ կսպառնա նրա կյանքին, կամ նրա՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դուրս գալու դեպքում չի կարող վերադառալ, փոխարինվել մեկ այլ հոգևորականով։ Սրա նպատակն այն է, որ այս հոգևորականները հերթով դուրս գան Դադիվանքից, այն դատարկվի և այդ հոգևոր արժեքը ևս յուրացվի»,- նշեց Հոխիկյանը և հիշեցրեց, որ ադրբեջանցիներն արդեն մեկ անգամ ուդի հոգևորական տարել են Դադիվանք, ինչպես նաև այն ներկայացրել որպես ուդիական հոգևոր արժեք, ինչպես նաև Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Փաշազադեն վերջերս կրկին հայտարարել է, որ Դադիվանքն ու Ղազանչեցոցն ուդիական քրիստոնեական արժեքներ են։ 

Փորձագետի խոսքով՝ այդպես նրանք այդ հոգևոր արժեքները հեշտությամբ կհանձնեն ուդիներին, որից հետո կա՛մ կոչնչացնեն, կա՛մ կսարքեն մզկիթ։ 

«Իմ տեղեկություններով՝ ռուսները բազմիցս փորձել և հիմա ևս փորձում են խնդիրը լուծել ադրբեջանցիների հետ, սակայն, վերջիններս այսպես ասած՝ երկու ոտքը դրել են մեկ կոշիկի մեջ և ասում՝ «Ո՛չ հոգևորական է գնալու Դադիվանք, ո՛չ որևէ ուխտավոր»։ Շատ կարևոր է, որ և՛ լրագրողական համայնքը, և՛ փորձագետները, և, ինչու չէ նաև քաղաքական գործիչները, ՌԴ նախագահին սա ներկայացնեն ասելով՝ «Չէ՞ որ դու անձամբ էիր երաշխավոր կանգնում Դադիվանքին»»,- ասաց Հոխիկյանը և հավելեց, որ Ադրբեջանը կրկին իր խոստումը դրժում է։