ՌԴ ԱԳՆ-ն նշել է Աֆղանստանի իշխանությունների հետ թալիբների բանակցությունների հնարավոր ժամկետը
Մոսկվան ակնկալում է, որ Թալիբանը և Քաբուլի իշխանությունները պատրաստ կլինեն այս աշնանը սկսելու բովանդակալից միջաֆղանական բանակցությունները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Կաբուլովը:
Նրա խոսքով՝ Աֆղանստանում իրավիճակի սրման ներկա իրավիճակում «կարող են բանակցություններ լինել, նրանց պետք է աջակցել, որպեսզի իրավիճակը չլինի բարձիթողի վիճակում»:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ են լինում մեծ քաղաքների դեմ: