Աֆղանստանի կառավարական ուժերը ոչնչացրել են ավելի քան 200 գրոհայինի
Աֆղանստանի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 200 գրոհայինի։ Այս մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, հայտնաբերվել և վնասազերծվել է 14 ինքնաշեն պայթուցիկ սարք: Ռազմական գործողություններ են իրականացվել Պակտիա, Հելմանդ, Գանցի, Խոստ, Կանդահար, Նիմրուզ և Տաքար նահանգներում: Աֆղանստանում կառավարական ուժերը դիմակայում են թալիբաններին, որոնք մեծ տարածքներ են գրավել։
Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Վաշինգտոնի և Թալիբանի պաշտոնյաները Դոհայում ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմից հետո առաջին խաղաղ համաձայնագիրը: