Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի․ Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը կարող է ուրան հարստացնել մինչև 90 տոկոսով։ Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Mehr գործակալությունը:
«Իրանի հակառակորդները ցանկանում էին դադարեցնել Ֆորդոուի միջուկային կայանը, բայց դա տեղի չունեցավ: Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրան հարստացնել մինչև 20% և 60%: Եվ եթե մի օր մեր ռեակտորի շահագործման համար անհրաժեշտ լինի մինչև 90% հարստացված ուրան, ապա մենք կկարողանանք այն արտադրել»,- ասել է նախագահը:
Հունիսի 15-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան ասել է, որ հանրապետությունը հարստացրել է 108 կգ ուրան մինչև 20%։