Քաղաքի օրինական տերերը վերադառնում են իրենց տուն․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի Հանրապետութայն ԱԳՆ-ի ներկայացրած բողոքն արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ, որը կապված է Շուշի կատարած այցին։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Այդ քայլով ՀՀ ԱԳՆ-ն ցույց է տալիս, որ տվյալ երկիրը նախկինի նման միջազգային իրավունքի դեմ ուղղված դիրքորոշում է դրսևորում: Շուշի այցեր եղել են և կլինեն, քաղաքի օրինական տերերը վերադառնում են իրենց տուն»։
Լեյլա Աբդուլաևան նաև նշել է, որ Հայաստանն իրավունք չունի բողոքել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ ցանկացած այցի դեմ, քանի որ երբ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի օկուպացիայի տակ, այդ այցերը կրում էին անօրինական բնույթ։