Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցույցերի հետևանքով զոհվել է 32 մարդ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 32-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru -ից։
Անկարգությունները սկսվել են պետության նախկին ղեկավար Ջեյկոբ Զումայի բանտարկության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:
Ցույցերը վերաճել են խոշոր անկարգությունների: Ցույցերը կարճ ժամանակում տարածվել են այլ նահանգներում ևս։
Նշվում է, որ զոհերի և տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ երկրում իրավիճակը դեռ չի հանդարտվում։