Հոսպիտալացվել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հոսպիտալացվել է չորեքշաբթի առավոտյան որովայնի ցավերով։ Այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը:
Հիշեցնենք, որ Բոլսոնարոյին դանակահարել էին 2018-ի սեպտեմբերին Մինաս Ժերայս նահանգի Յուիս դե Ֆորու քաղաքում անցկացվող ընտրական ցույցի ժամանակ, ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ:
Դանակը վնասել է աղիներին արյուն մատակարարող երակը։ Դրանից հետո Բրազիլիայի նախագահը մի քանի վիրահատության է ենթարկվել: