Փաշինյանը նորից կհանդիպի արտախորհրդարանական ուժերին. կկիսի՞ իշխանությունը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ:
Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մինչեւ այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որևէ պայմանավորվածություն չի եղել, որեւէ ձեւով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը:
Շատերը կարծել են, որ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչև այժմ որեւէ բան չի արվել, որևէ խոստում չի տրվել:
Մեր աղբյուրները նշում են, որ հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ պետք է համագործակցել, բայց թե ինչպես, ինչ ձեւաչափով, որևէ փակագիծ չի բացում: Ու նաև դա է պատճառը, որ շատերը երկմտում են՝ մասնակցել այդ հավաքներին, թե հրաժարվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։