Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան
Քաղաքականություն

Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա՝ խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալիևը, իհարկե, վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։ Բացի այդ՝ Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունները, ոչ թե դրածո, հայրենադավ կապիտուլյանտներ էին, այլ իրենց թերություններով հանդերձ՝ իմաստուն, հեռատես և հայրենատեր մարդիկ։ Նրանց ժամանակ, Ադրբեջանը շանս չէր ունենա ո՛չ քաղաքական, ոչ դիվանագիտական և ոչ էլ ռազմական ճանապարհով, սպառնալու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

2018թ-ի պետականակործան իշխանափոխությունից հետո, Ալիևը ստացավ քարտ բլանշ և նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնվում ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտին, ևս օգտվեց Հայաստանում ստեղծված հետհեղափոխական քաոսից՝ միանալով Բաքվի ավանտյուրային։ Այդպես, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Նիկոլի ապաշնորհության արդյունքում սանձազերծված դավադիր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո, Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա։ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասյան թաթարախմբից կազմավորված Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնավորելու իր հավակնություններն այս տարածաշրջանում։

Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս եկվորներ ենք, և ապօրինի զավթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ հետո, ռուսների օգնությամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետություն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդիմանա այդ գործընթացին, որովհետև նա առանձնապես գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդեն օկուպացված են Ադրբեջանի զինուժի կողմից։

2018թ-ին, իշխանության բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թույլ տվեց չգիտակցված և շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձավ Արցախի և Հայոց Բանակի համար։ Այդ սխալը՝ ծանր խարան է դառնալու ապագա սերունդների վրա։

2021թ.-ին, կրկին իշխանությունը տալով կապիտուլյանտներին՝ հայ ժողովուրդը գործեց իր գիտակցված սխալը։ Այդ սխալն արդեն ճակատագրական է դառնալու Հայաստանի համար։ Այդ գիտակցված սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցույց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը։

Ալիևն իհարկե ղալաթ է անում, երբ խոսում է Զանգեզուրի, Սևանի ու Երևանի մասին։ Բայց մեր ժողովրդի մի հատվածը պետք է վերջապես հասկանա, որ Նիկոլին վերընտրելը ևս աններելի «ղալաթ անել է» դառնալու։ Եվ առաջիկա խետական ողբերգությունները հենց այդտեղից է սկսվելու։

Թուրքն ի տարբերություն մեզ՝ հայերիս, նույն հարցով, երկրորդ անգամ չի սխալվում։ Մեր սխալներն ուղղել է պետք։ Ընդ որում՝ առանց նիկոլիզմի։ Այլապես, կստացվի նիկոլից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։

Սթափվել է պետք, որովհետև ապագա վտանգը չափից ավելի ակնհայտ է։ Վրաստանը թուրքերի ու ազերների հետ էթնիկ կոնֆլիկտներ չի ունեցել, բայց նրանք լավ են գիտակցում իրենց պետականության դերն ու ազգային շահը։ Իսկ մենք կորցրել ենք ինքնապաշտպանական ամենատարրական բնազդներն ու ազգային ինքնասիրությունը։ Եվ այս խելքով էլ ուզում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ լկտիության հետ բարեկամություն անել։ Կարճ ժամանակ հետո Հայաստանը ոտատակ են տալու։ Ուժեղանալ է պետք, ապաքինվել ու վերականգնվել է պետք։ Հետո նոր մտածել թշնամու հետ բարեկամության ձևերի մասին»։