Աշխարհում սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Իր ելույթում ԱՀԿ ղեկավարը նշել է, որ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդության և մահացության թվերը նվազել են, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում։
Նա նշել է նաև, որ վարակի երրորդ ալիքի բռնկման հիմնական պատճառներից մեկը «Դելտա» անունով շտամն է, որը կամաց-կամաց տարածվում է ամբողջ աշխարհում։