Ռուսական կործանիչն օդ է բարձրացվել ամերիկյան ինքնաթիռն ուղեկցելու համար
Ռուսաստանի ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնից տեղեկացրել են, որ Սև ծովի վրայով թռչել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախուզական ինքնաթիռը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Օդային թիրախը բացահայտելու և Ռուսաստանի պետական սահմանը չխախտելու համար ռուսական Սու-27 կործանիչը օդ է բարձրացել։ Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը ճանաչել է որպես ռազմավարական հետախուզական ինքնաթիռ RC-135, որը պատկանում է ԱՄՆ ռազմաօդային ուժերին և ուղեկցել է անցել Սև ծովի վրայով», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կործանիչի թռիչքն իրականացրել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան։