Երևանը պետք է լավ մտածի խաղաղ պայմանագրի շուրջ, այլապես հետո ուշ կլինի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ։ Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан–ը։
Ալիևը նշել է, որ Բաքվին ոչ պաշտոնական խողովակներով լուրեր են հասել այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ կնքել խաղաղության պայմանագիրը։
«Ես բազմիցս արդեն նշել եմ իմ կարծիքը, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պատրաստ ենք սկսել նմանատիպ աշխատանք, սակայն Հայաստանից դեռ պաշտոնական արձագանք չկա։ Եթե Հայաստանը դա չի ցանկանում, ապա դա իր գործն է։ Սակայն նա պետք է լավ մտածի, հակառակ դեպքում ուշ կլինի»,-նշել է Ալիևը։