Աշխարհում «COVID-19»-ով վարակվածների թիվը հասել է 189 միլիոնի
Աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը հասել է 189 միլիոնի։ Այս մասին հայտնում է Worldometers.info-ն:
Ըստ վերջին տվյալների` ԱՄՆ-ում վարակվածների թիվը 34 միլիոն է, Հնդկաստանում՝ 30 միլիոն, Բրազիլիայում՝ 19 միլիոն։ Ըստ կայքի տվյալների` 4 միլիոն մարդ մահացել է։ Մոտ 172 միլիոն մարդ բուժվել է։
Հավելենք նաև, որ Եվրոպայում և աշխարհի մի շարք երկրներում կամաց–կամաց տարածվում է կորոնավիրուսի նոր` Դելտա շտամը։