Հյուսիսային պողոտան ինչի՞ է վերածվել, կխնդրեմ ձևակերպումները զգույշ ընտրել. Անահիտ Ավանեսյանը՝ իրանցի զբոսաշրջիկների մասին
Հյուսիսային պողոտայում տիրող պատկերը որքանո՞վ է խրախուսելի առողջապահական տուրիզմի տեսանկյունից, երբ պողոտան վերածվել է՝ չգիտեմ ինչի: Լրագրողի այս հարցից Առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանը նեղսրտեց ու պատասխան հարց տվեց՝ ինչի՞, ինչի՞ է վերածվել:
Լրագրողները պատասխանեցին, որ տուրիստներն այնտեղ են քնում, վերածվել է, այսպես ասած, անօթևանների կեցավայրի:
«Ես կխնդրեմ հարցերի մեջ լինել կոռեկտ մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ և ձևակերպումները շատ զգույշ ընտրել: Այո, մենք ուզում ենք անել ամեն ինչ, որ այդ ծառայությունները ստանալիս որևէ կուտակումներ, հերթի հետ կապված խնդիրներ չառաջանան, դրա համար էլ կազմակերպում ենք, որ լինեն հերթագրման մեքենաներ»,- ասաց Ավանեսյանը: