Ջրհեղեղ` Գերմանիայում. կա 11 զոհ և 70 անհետ կորած
Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 70-ը անհայտ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Bild-ը։
Նախկինում հաղորդվել էր յոթ զոհվածի և 50-60 անհայտ կորածի մասին: Գերմանիայում երկուշաբթի օրվանից շարունակվում են հորդառատ անձրևները` «Bernd» ցիկլոնի պատճառով: Աղետը հիմնական հարված հասցրել է երկրի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը, ներառյալ Ռեյնը, դուրս էին գալիս ափերից, հեղեղում փողոցները։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում երկու հրշեջ է զոհվել, ովքեր մասնակցելիս են եղել փրկարարական աշխատանքներին: