Պատգամավորներին հատկացվող 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նախագծով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: Նախագիծը ընդունվեց 74 կողմ ձայներով:
Նախագծի հեղինակներն են իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլ Բաղդասարյանը:
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցել քննարկումներին։